• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:38, 24 Հուլիս 2025

Ստամբուլում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը

Ստամբուլում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը

Հուլիսի 23-ին Ստամբուլի Չըրաղան պալատում կայացել է խաղաղության շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունների 3-ր փուլը։ Օրակարգում են եղել հրադադարի հաստատման, գերիների փոխանակման և երկրի ղեկավարների մակարդակով հնարավոր գագաթնաժողովին հարցեր։

Հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը։

Ֆիդանը բացման խոսքում ընդգծել է, որ բանակցությունների հիմնական նպատակը «խաղաղության ճանապարհը կառուցող հրադադարն է»։

Ուկրաինայի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և արտգործնախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան։

Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին վերջիններս շնորհակալություն են հայտնել Թուրքիային՝ «խաղաղության և երկխոսության կարևոր հարթակ» ստեղծելու համար՝ նշելով, որ Ուկրաինան լիովին պատրաստ է հրադադարի և բանակցությունների։

Ումերովը տեղեկացրել է, որ Կիևը առաջարկ է ներկայացրել մինչև օգոստոսի վերջ կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։

Ռուսական կողմը, որի գլխավորությունը վերապահված էր Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկուն, հայտնել է, որ կողմերը համաձայնության են եկել 1200 ռազմագերու փոխանակման շուրջ։

Նա նաև հայտնել է քաղաքական, մարդասիրական և ռազմական ոլորտներով երեք առցանց աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկի մասին՝ արդյունավետ և թափանցիկ աշխատանքի ապահովման նպատակով։

«Ուկրաինական կողմը համաձայնել է դիտարկել մեր առաջարկը»,-հավելել է Մեդինսկին:

Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ Յուրի Կովբասան էլ նշել է, որ Ռուսաստանը դրական է արձագանքել 3 տարի գերության մեջ գտնվող անձանց ազատ արձակման կոչերին։

Ումերովն էլ հայտնել է, որ քննարկվել են ավելի քան 1200 երեխայի և քաղաքացիական անձի ազատ արձակմանը վերաբերող հարցեր:

«Աշխարհը պետք է տեսնի, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի: Այս կետում այն երկիրը, որը պետք է քայլ անի, դա Ռուսաստանն է»,-հավելել է Ումերովը:

Երկու կողմերն էլ չեն բացառել բանակցությունների 4-րդ փուլի հնարավորությունը, սակայն ուկրաինական կողմը շեշտել է, որ հաջորդ քայլերն ամբողջությամբ կախված է Զելենսկի-Պուտին հանդիպման լինել-չլնելուց: 

Աղբյուր`    Kronos38.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}