Տարածաշրջան11:36, 24 Հուլիս 2025
Օգոստոսից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) և Սիրիայի կառավարության միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Ըստ այդ հուշագրի՝ նախատեսվում է 2025-ի օգոստոսի 1-ից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով մատակարարել Սիրիա։ Նշվում է, որ սկզբնական շրջանում տարեկան կմատակակարվի 1.2 մլրդ խմ գազ Հալեպ և Հոմս քաղաքներում տեղակայված էլեկտրակայաններին` էլեկտրաէներգիա արտադրելու համար։
Աղբյուրի նշմամբ՝ թուրքական կողմից խողովակաշարը երկարացվել է Քիլիս քաղաքից մինչև սիրիական սահման, իսկ սիրիական կողմից գազատարի տեխնիկական միացումներն ավարտվել են: Վերջնական փորձարկումներ և ստուգումներ են անցկացվում՝ օգոստոսի 1-ից գազամատակարարումը սկսելու համար։
Բացի այդ նշվում է, որ Ադրբեջանը 400-ից մինչև 600 մլն դոլարի նախնական ներդրմամբ տեխնիկական աջակցություն կցուցաբերի Սիրիայի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |