• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:33, 25 Հուլիս 2025

Թուրքիան դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար

Թուրքիան դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար

Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել: Թուրքիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Հորդանանը, Նիգերիան, Պաղեստինը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Արաբական լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստորագրել են այդ հայտարարության տակ։

Հայտարարության մեջ խիստ դատապարտվում է գրավված Արևմտյան ափի վրա Իսրայելի տիրապետությունը հաստատող Իսրայելի խորհրդարանի որոշումը: Ստորագրող կողմերը դա գնահատել են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 242, 338 և 2334 համարի բանաձևերի բացահայտ խախտում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի միակողմանի քայլը որևէ իրավական հետևանք չունի և չի կարող փոխել գրավված պաղեստինական տարածքների իրավական կարգավիճակը: Կողմերը կրկին հաստատել են, որ Իսրայելը ոչ մի կերպ որևէ իրավասություն չունի գրավված պաղեստինական տարածքների նկատմամբ:

Հայտարարությունում կոչ է արվում միջազգային հանրությանը՝ ստանձնել իր իրավական և բարոյական պարտավորությունները և կանգնեցնել Իսրայելի այն ապօրինի քաղաքականությունը, որը նպատակ ունեն ուժով փաստ ստեղծել և խաթարել արդար ու մշտական խաղաղության ու երկու պետության սկզբունքով լուծման հեռանկարները: Կողմերը կրկին հաստատել են իրենց հավատարմությունը «երկու պետություն» մոդելով լուծմանը՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններով, մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով և անկախ ու ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանը:

Աղբյուր`    www.hurriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}