Քաղաքական21:53, 25 Հուլիս 2025
Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում

Իսրայելի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ Փարիզում նախատեսվում է Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում։
Հանդիպմանը կմասնակցեն Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը, Սիրիայի արտգործնախարար Էսադ Հասան Շեյբանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը։
Նույն աղբյուրի համաձայն՝ Բարաքն արդեն իսկ հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Փարիզ:
Հատկանշանական է, որ հանդիպումը կայանում է այն բանից հետո, երբ Սիրիան պաշտոնապես դիմել էր Թուրքիային իրեն օգնելու խնդրանքով:
Նշենք, որ Իսրայելն վերջին տարիներին շարունակում է ամրապնդել իր ներկայությունը Սիրիայի տարածքներում․ 2024-ի դեկտեմբերին վերջինս օկուպացրել էր Գոլանի բարձունքներին հարակից բուֆերային գոտին՝ հասնելով Դամասկոսից ընդամենը 20 կմ հեռավորության։
Ոչ վաղ անցյալում էլ՝ hուլիսի կեսին, Իսրայելը հարվածել էր Դամասկոսի նախագահական նստավայրի և Գլխավոր շտաբի ուղղությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |