Քաղաքական11:13, 29 Հուլիս 2025
Ֆիդան. «Թուրքիան հավատարիմ է ԵՄ անդակացության գործըթնացին»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ընդլայնման համար պատասխանատու Եվրահանձնաժողովի անդամ Մարթա Քոսի հետ:
Հանդիպումից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակել է համատեղ հաղորդագրություն:
Հաղորդագրության մեջ ասվել է, որ հանդիպումը կայացել է կրկին կարևորելու Թուրքիայի ԵՄ անդամակցության կարգավիճակը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության հաստատման համար Թուրքիայի ունեցած դերակատարումը:
Նշվել է, որ կողմերը ռազմավարական համագործակցության տեսլականի համատեքստում կենտրոնացել են առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և թվայնացման, ինչպես նաև ԵՄ-ի սևծովյան ռազմավարության ու Եվրոպան Միջին Ասիայի հետ կապող ծրագրերի վրա:
Հաղորդագրության մեջ ասվել է նաև, որ Ֆիդանը անհապաղ անհրաժեշտություն է համարել ընդլայնման քաղաքականության հարցում վստահելիությունն ու սկզբունքայնությունը:
Նա ընդգծել է, որ բոլոր թեկնածու երկրների նկատմամբ պետք է արդար վարվելակերպ դրսևորվի և որ գործընթացը պետք է հիմնվի միայն արժանիքների և օբյեկտիվ չափանիշների վրա:
Թուրքիայի արտքաին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս ամենին զուգահեռ շեշտել է նաև Թուրքիայի հավատարմությունը ԵՄ-ին անդամակցելու գործընթացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |