Քաղաքական10:37, 29 Հուլիս 2025
«Սա պետության բացակայության ճգնաժամ է»

Թուրքիայի տարբեր շրջաններում բռնկված անտառային հրդեհները մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Օզգյուր Օզելը խիստ քննադատությամբ է հանդես եկել իշխանության հասցեին՝ պնդելով, որ հրդեհների պայքարի հարցում բացթողումներ կան։
«Անտառների գլխավոր վարչությունն ունի կադրային ու նյութատեխնիկական լուրջ խնդիրներ», – հայտարարել է Օզելը։
Նա ընդգծել է, որ 2022-ից ի վեր գերատեսչության աշխատակիցների թիվը նվազել է մոտ 2300-ով, իսկ 29․000 հաստիք մնում է չլլրացված։ Բացի այդ նշում է, որ հրդեհաշիջման տեխնիկայի ու բյուջեի սղությունը հանգեցրել են նրան, որ «անտառապահները կրակի դեմ պայքարում են կարճաթև շապիկներով ու անբավարար սարքավորումներով»։
Օզելի խոսքով՝ 2025թ․ բյուջեով անտառների պաշտպանության համար հատկացված 32,5 մլրդ լիրայից (թուրքական արժույթ) առաջին կիսամյակում օգտագործվել է ընդամենը 38 տոկոսը։
«Ճգնաժամը, որն ապրում ենք, ճգնաժամ է, որտեղ մեր ժողովրդի կողքին պետություն չկա։ Մեծ պետությունը, ուժեղ պետությունը ժողովրդի անվտանգությունն ապահովող պետությունն է», – ասել է վերջինս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |