Քաղաքական16:55, 29 Հուլիս 2025
Թուրքիայի և Իրաքի միջև էներգետիկ ոլորտում կստորագվի նոր համաձայնագիր

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայարքթարն անդրադարձել է Թուրքիա-Իրաք նավթային համաձայնագրի ժամկետի ավարտին։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի ու Իրաքի միջև 1973-ի հուլիսի 27-ին ստորագրված նավթային համաձայնագրի ժամկետը լրանալու է 2026-ի հուլիսի 27-ին։
Նախարարը նշել է, որ երկրների միջև կստորագրվի նոր համաձայանգիր։ Ըստ նրա՝ Թուրքիայի և Իրաքի միջև մեկնարկել է ավելի համապարփակ էներգետիկ համագործակցության գործընթաց ու այդ նոր համաձայնագիրը նպատակ ունի լայն համագործակցություն իրականացնել հում նավթի և բնական գազի նախագծերում։
Հիշեցնենք, որ 52 տարի առաջ կնքված համաձայնագիրը տարիների ընթացքում թարմացվել է՝ ներառելով տարբեր արձանագրություններ՝ փոփոխվող կարիքները բավարարելու համար, և վերջին անգամ երկարաձգվել է 2010-ին՝ 15 տարով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |