Քաղաքական10:34, 29 Հուլիս 2025
Թուրքիայի կառավարության նիստ կգումարվի

Հուլիսի 28-ին Թուրքիայի կառավարությունը նիստ կգումարի: Նիստի օրակարգը «Թուրքիա առանց ահաբեկչության» խորագրի շուրջ է:
Հիմնական քննարկման թեման լինելու է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված և ինքնալուծաարման փուլում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման մասին հայտարարությունից հետո մեկնարկած գործընթացը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու գործընթացի տարածաշրջանային արձագանքներին, հատկապես Սիրիայի ուղղությամբ։
Նիստի օրակարգում ընդգրկված է նաև գործընթացի հետագա քայլերի և Ազգային ժողովում սպասվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը։
Օրակարգից դուրս չի մնալու նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
Կառավարությունն անդրադառնալու է Սիրիայի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքներին և այս համատեքստում հնարավոր գործողություններին։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Անկարան շարունակելու է հետևողական դիրքորոշում դրսևորել Սիրիայի հարցում՝ առաջնահերթ դիտարկելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։
Անդրադարձ է կատարվելու Թուրքիայում բռնկված անտառային հրդեհների իրավիճակին ևս:
Ներկայացվելու է վերջին օրերին Թուրքիայի տարբեր շրջաններում բռնկված անտառային հրդեհների վերաբերյալ հաշվետվություն։ Կկատարվի գործողությունների գնահատում, ինչպես նաև կքննարկվեն հրդեհների դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |