Քաղաքական10:53, 29 Հուլիս 2025
Ղազախստանի նախագահը կայցելի Թուրքիա

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կայցելի Թուրքիա։
Տոկաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Անկարայում կլինի հուլիսի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։
Նախատեսվում է գումարել «Թուրքիայի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը»։
Բացի այդ հանդիպումներ են սպասվում Թուրքիայի նախագահականում, որտեղ անդրադարձ է կատարվելու երկու երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունների ընթացքին և դրանց խորացմանը միտված քայլերին։
Օրակարգում են լինելու նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։
Աղբյուրի համաձայն՝ միջպատվիրակային հանդիպումներում սպասվում են հարաբերությունների ամրապնդմանը միտված մի շարք փաստաթղթերի ստորագրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |