Քաղաքական11:12, 05 Օգոստոս 2025
Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Երկկողմ հարաբերություններին զուգահեռ քննարկվել են տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։
Էրդողանը, անդրադառնալով Գազայում տիրող իրավիճակին, նշել է, որ այնտեղ հումանիտար իրավիճակը հասել է ծայրահեղ կետի և ընդգծել, որ այդ ամենի նկատմամբ անտարբեր չմնալը մարդկության պարտավորությունն է։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Թուրքիան պարբերաբար հումանիտար օգնություն է ուղարկում Գազա և աջակցում միջնորդների ջանքներին՝ տարածաշրջանում հրադադար հաստատելու համար։
Բացի այդ Էրդողանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետին Պաղեստին պետությունը ճանաչելու վերաբերյալ նրա հայտարարությունների համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |