Քաղաքական11:56, 06 Օգոստոս 2025
ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակը անպատասխան է թողել Թուրքիայի վերաբերյալ հարցը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել է Սիրիայի հարցին։
«Ինչպե՞ս է ԱՄՆ վարչակազմը վերաբերվում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կողմից արված հայտարարություններին, ըստ որոնց՝ Սիրիան պետք է ընդունի ապակենտրոնացված կառուցվածք» հարցին ի պատասխան Բրյուսը նշել է.
«ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը կամ քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ չի փոխվել։ Սիրիան արժանի է կայունության, իսկ սիրիացիները՝ խաղաղության»:
Բրյուսը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Սիրիայի կառավարության և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի (ՍԴՈւ) հետ երկխոսությանը, որի նպատակն է «ՍԴՈւ»-ին ինտեգրել սիրիական բանակին։
Հարց է հնչել նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում PKK-ի զինաթափման գործընթացը քննարկելու համար հանձնաժողովի ստեղծման մասին, բայց այդ հարցին պետդեպի խոսնակը չի պատասխանել։
«Մենք չենք մեկնաբանի նման իրավական կարգավորումները կամ օտարերկրյա պետությունների գործողությունները»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |