Քաղաքական12:49, 06 Օգոստոս 2025
Մոսկվայում նշում են Էրդողան-Պուտին գործընկերային շփումների 21-րդ տարին
Օգոստոսի 6-ին Մոսկվայում կայանալու է կլոր սեղան՝ նվիրված թուրք-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների գործընկերային շփումների 21-րդ տարեդարձին:
Միջոցառումը տեղի ունենալու է Կրեմլին կից նախագահական հյուրանոցում: Քննարկմանը մասնակցելու են Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի Հետախուզության վարչության նախկին պետ, փոխգնդապետ Իսմայիլ Հաքքի Փեքինը, Թուրքիա-Ռուսաստան բիզնես խորհրդի նախագահ Մաքսութ Քոնյարը և այլք:
Բացի այդ հանդիպմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի տարբեր մարզերից ժամանած պատգամավորներ և խոշոր գործարարներ։

Ինչպես նշում են թուրքական աղբյուրները, այս պատմական հանդիպման նպատակը 2004 թվականի օգոստոսի 6-ին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների առաջին հանդիպման նշանակության գնահատումն է երկու երկրների հարաբերությունների զարգացման համատեքստում։
Քննարկման ընթացքում կվերլուծվեն վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու մարտահրավերները, ինչպես նաև կներկայացվեն տնտեսության, էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |