Տնտեսական16:40, 06 Օգոստոս 2025
Թուրքական «TVF» հիմնադրամը 600 մլն դոլար իսլամական վարկ է ստացել

Թուրքիական «TVF» հիմնադրամը Քուվեյթի «Kuwait Finance House» (KFH) խմբի բանկերի կոնսորցիումից 600 միլիոն դոլար երկարաժամկետ մուրաբահա (իսլամական վարկ) է ստացել:
Մուրաբահան իսլամական ֆինանսավորման մեթոդ է, որի համաձայն բանկը կամ ֆինանսական հաստատությունը ստեղծում է ապրանքի առք ու վաճառք, այլ ոչ թե տրամադրում է դրամական վարկ։ Այսինքն բանկը գնում է հաճախորդի ուզած ապրանքը, այնուհետև վաճառում է այն հաճախորդին՝ որոշակի շահույթով, իսկ հաճախորդն էլ վճարում է այդ գումարը մաս-մաս՝ համաձայնված ժամանակացույցով։
«TVF» հիմնադրամի հայտարարության համաձայն՝ աշխարհի տարբեր վայրերում իսլամական ֆինանսավորումը 2024-ի վերջին հասել էր 5 տրիլիոն դոլարի: Այս համաձայնագրով թուրքական «TVF» հիմնադրամի իսլամական ֆինանսական շուկաներից ստացած ընդհանուր ֆինանսավորումը գերազանցել է 1․8 մլրդ դոլարը:
Նոր ֆինանսավորումը կօգնի հիմնադրամին ընդլայնել իր գործունեությունը և ապահովել լրացուցիչ ռեսուրսներ տարբեր ծրագրերի համար:
«Kuwait Finance House»-ը Քուվեյթի առաջին իսլամական բանկն է և մեծ փորձ ունի շարիաթական սկզբունքներով ֆինանսավորման ոլորտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |