Քաղաքական11:36, 08 Օգոստոս 2025
Ֆիդանը կմեկնի Եգիպտոս
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 9-ին մեկնելու է Եգիպտոս:
Թուրքական «Trthaber» պետական լրատվական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ֆիդանը հանդիպում է ունենալու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ:
Օրակարգում են ինելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և տարածաշրջանային զարգացումները:
Սահամնվելու են երկու երկրների միջև առկա համագործակցությունը զարգացնելուն միտված հստակ քայլեր:
Գնահատվելու է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը. կողմերը քննարկելու են Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև Եգիպտոսի, Կատարի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացքող բանակցությունները:
Անդրադարձ է կատարվելու Գազայում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև մտքեր են փոխանակվելու այդ հատված հումանիտար բեռների անխոչընդոտ մուտքն ապահովելուն միտված համատեղ քայլերի շուրջ:
Սպասվում է, որ երկկողմ հանդիպումներում ընդգծվելու է, որ Իսրայելը թիրախավորում է «երկու ժողովուրդ, երկու պետություն» լուծումը:
Շեշտվելու է, որ թե՛ այդպիսի գործողությունները և թե՛ Գազայի «բռնակցմանը» միտված վերջին իսրայելական հարձակումները տարածաշրջանային կայունության և խաղաղության ամենամեծ խոչընդոտներն են:
Կողմերը քննարկելու են նաև Նյու Յորքում հուլիսի 28-ից 30-ը Պաղեստնի հարցով կայացած միջազգային կոնֆերանսի արդյունքները: Նրանք անդրադառնալու են նաև Հարավային Աֆրիկայի, Հյուսիսային Աֆրիկայի և Սահելի գոտում, մասնավորապես, Լիբիայում, Սուդանում և Սոմալիում առկա մարտահրավերներին և քննարկելու են այն քայլերը, որոնք կարող են իրականացնել տարածաշրջանային կայունության համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |