Ռազմական14:50, 08 Օգոստոս 2025
Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտում առկա համագործակցությունը և անդրադարձել գործակցության նոր ոլորտների։
Բեյդան մասնավորապես ընդգծել է Թուրքիայի կարևորությունը զինամթերքի արտադրության տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ 120մմ և 155մմ տրամաչափի փամփուշտների արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելը կբարձրացնի Լեհաստանի ռազմարդյունաբերական հզորությունը։
Թուրքական կողմն էլ նշել է, որ Լեհաստանին համարում է պատմականորեն հուսալի գործընկեր, ինչպես նաև հավելել, որ համագործակցությունը կամրապնդի իրենց դիրքերը եվրոպական շուկայում։
Հանդիպմանը կողմերը նաև գնահատել են Թուրքիայում գտնվող լեհական ռազմական ստորաբաժնման գործունեությունը, որն ընթանում է Միջերկրական և Սև ծովերում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողությունների շրջանակներում։ Կողմերը համաձայնել են ավելի խորացնել հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում։
.jpg)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |