Քաղաքական12:03, 08 Օգոստոս 2025
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, թե ինչ հարցեր է քննարկել Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ:
Ըստ այդմ՝ քննարկվել են անվտանգությանը, ներդրումներին, տրանսպորտին, էներգետիկային և Իսրայելի կողմից Սիրիայի դեմ իրականացվող գործողություններին վերաբերող հարցեր:
Բացի այդ Ֆիդանն ընդգծել է երկուստեք վճռականությունը՝ Սիրիայի և Թուրքիայի միջև առկա համագործությունը բոլոր ոլորտներում խորացնելու հարցում:
Գրառման մեջ ասվել է նաև, որ Թուրքիան շարունակելու աջակցություն ցուցաբերել Սիրիային՝ «ահաբեկչական խմբավորումների» դեմ պայքարի հարցում:
«Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք մեր պատրաստակամությունը Սիրիայի հյուսիսարևելքում գտնվող ճամբարները կառավարելու և անվտանգային հարցերը ստանձնելու համար Սիրիայի կառավարությանն անհրաժեշտ օգնություն տրամադրելու հարցում»,-գրել է Ֆիդանը:
Հիշեցնենք, որ Ֆիդան-Շարա հանդիպումը կայացել էր օգոստոսի 7-ին, Սիրիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |