Տարածաշրջան01:24, 09 Օգոստոս 2025
Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից

Թուրքիան գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացից և դրա շրջանակներում Վաշինգտոնում ցուցաբերված կամքից։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Այս քայլը, որը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ միջազգային հակամարտություններն ու ճգնաժամերը գնալով սրվում են, կարևորագույն զարգացում է տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելու տեսանկյունից։ Մենք գնահատում ենք ԱՄՆ վարչակազմի ներդրումն այս գործընթացում»,- նշվում է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ ստեղծվել է պատմական հնարավորություն՝ Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։
«Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք նպաստել այս հնարավորությունն իրականացնելու համար ձեռնարկվող բոլոր ջանքերին, ինչպես նաև Ադրբեջանի անձնուրաց ջանքերին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |