Քաղաքական13:07, 11 Օգոստոս 2025
Եգիպոստի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկողմ հարաբերությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։
Անդարադառնալով Գազայի հարցին՝ Աբդել Աթին նշել է, որ Թուրքիայի հետ համակարծիք են և դատապարտում են Գազայի «օկուպացիան»։ Եգիպտոսի արտգործնախարարը նաև վերահաստատել է Թուրքիայի հետ իրենց ընդհանուր դիրքորոշումը՝ պաղեստինցի ժողովրդի իրավունքները պաշտպանելու և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու վերաբերյալ:
Աբդել Աթին նաև ողջունել է Թուրքիայի ներդրումները Եգիպտոսի առաջատար ոլորտներում և ընդգծել տարածաշրջանային հարցերի շուրջ համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |