Քաղաքական10:49, 12 Օգոստոս 2025
Էրդողան. «Ահաբեկչությունից անդարձ ազատվելու համար հնարավորության պատուհան է բացվել»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով: Նշել է, որ ահաբեկչությունից անդարձ ազատվելու համար «հնարավորության պատուհան» է բացվել։
Ըստ նրա՝ ընդդիմության մասնակցությամբ ստեղծված «Ազգային համերաշխության, եղբայրության և ժողովրդավարության հանձնաժողովը» կարևոր քայլ է այս նպատակին հասնելու ճանապարհին։
Էրդողանի խոսքով՝ հանձնաժողովի առաջին երկու նիստերում որոշումների միաձայն ընդունումը հույս է ներշնչում «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» համար։
Թուրքիայի նախագահը կոչ է արել քաղաքական ուժերին և հասարակությանը չվատնել այդ հնարավորությունը՝ շեշտելով, որ պետության անվտանգությունն ու ապագան բոլորի ընդհանուր պատասխանատվությունն է։
Նա նաև վստահեցրել է, որ կառավարությունը լիակատար աջակցություն է ապահովեու հանձնաժողովի աշխատանքներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |