Ռազմական12:38, 12 Օգոստոս 2025
Թուրքիան մեծացրել է KMC-U տակտիկական հրթիռային համակարգի կարողությունները

Հունաական մամուլը գրում է, որ թուրքական "Roketsan" ռազմարդյունաբերական ընկերության AGMOSS ծրագրով արդիականացված KMC-U տակտիկական հրթիռային համակարգը ստացել է մեկ կառավարման կենտրոնից վերահսկվելու հնարավորություն:
Նշվում է, որ դա Թուրքիայի համար ռազմավարական կարևորության նոր հնարավորություններ է ձևավորում:
Ընդգծվում է, որ նոր տեխնոլոգիան ապահովում է մարտական դաշտում լիակատար իրավիճակային իրազեկվածություն՝ արագացնելով որոշումների ընդունման գործընթացը։ Նոր կառավարման համակարգի ներդրումը մեծացնում է ռազմական ճկունությունն ու արդյունավետությունը բարդ մարտական պայմաններում։
Հիշատակվում է նաև, որ այս հաջողությունը ամրապնդում է թուրքական ընկերության դիրքը Թուրքիայի ռազմարդյունաբերության մեջ՝ միավորելով հրթիռային ուժերը և կառավարման առաջատար լուծումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |