Քաղաքական09:24, 12 Օգոստոս 2025
Իմամօղլուն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու և Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո ձեռք բերված խաղաղության համաձայնագրին։
Նա այն գնահատել է որպես պատմական հնարավորություն՝ հազարավոր կյանքեր խլած և երկար տարիներ լուծում չգտած հակամարտության վերքերը բուժելու, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու համար։
Իմամօղլուն նաև շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս խիզախ քայլի համար։
Նրա խոսքով՝ թեև Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ տարածաշրջանում «խաղի կանոն սահմանողի» դեր են ստանձնել և մեծ ջանքեր են գործադրել երկու հարևան երկրների միջև միջնորդության համար, Անկարան բացակայում է այս կարևոր խաղաղության գործընթացի հիմնական դերակատարների շարքից։
Նա նկատել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիան կանգնել էր Ադրբեջանի կողքին Ղարաբաղյան պատերազմներում և մասնակցել ռազմավարական ձեռքբերումներին, դիվանագիտական քայլեր, որոնք կապահովեին երկրի ներկայությունը բանակցային սեղանին, դեռ չեն արվել, ինչը լուրջ թուլություն է թուրքական դիվանագիտության համար։
Իմամօղլուի համոզմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղությունը կարող է ամրապնդվել միայն այն դեպքում, եթե այն ընդունվի Թուրքիայի և ողջ տարածաշրջանի կողմից՝ ներառական տեսլականի շրջանակում։
Նա շեշտել է, որ Թուրքիան պետք է անպայման ներգրավվի այս գործընթացում, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու կարևոր ենթակառուցվածքային և տրանսպորտային նախագծերը պետք է դիտարկվեն հենց այս համատեքստում։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ազդեցիկ և հեղինակավոր երկիր լինելու ճանապարհը անցնում է ժողովրդավարական լեգիտիմության, հզոր ինստիտուտների, խելամիտ և սկզբունքային արտաքին քաղաքականության միջոցով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |