Քաղաքական13:09, 13 Օգոստոս 2025
Թուրքիան զարգացնում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունները

Թուրքիան շարունակում է հարաբերությունները զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Մասնավորապես օգոստոսի 12-ից 14-ը Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարար Ֆենյո Բուտալեն կգտնվի Թուրքիա։ Նշենք, որ Թուրքիան համարվում է Բոցվանայի «գործընկեր երկիր»։
Այցի ընթացքում Բուտալեն կհանդիպի Թուրքիայի արտագործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, մասնավորապես՝ Գազայում տեղի իրավիճակը։
Կողմերը կամրապնդեն համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ առևտրից մինչև ներդրումներ և կրթական ոլորտ։ Նախատեսվում է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Բոցանային՝ Թուրքիայի «Աֆրիկյան գործընկերության քաղաքականության» շրջանակներում Անկարայում դեսպանատուն բացելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |