Քաղաքական10:20, 13 Օգոստոս 2025
Էրդողան. Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, տարածաշրջանին և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր:
Էրդողանն ընդգծել է, որ արժևորում են Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական ուղիղ բանակություններում գրանցված առաջընթացը և հայտնել, թե ցանկանում են, որ հետագա բանակցային փուլերում խաղաղության և հրադադարի շուրջ բովանդակային արդյունքներ գրանցվեն:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը շեշտել է ղեկավարների մակարդակով գագաթնաժողովը հյուրընկալելու իրենց պատրաստակամությունը:
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |