• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 00:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:41, 13 Օգոստոս 2025

Թուրքիան և Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը hասցնել 5 մլրդ դոլարի

Թուրքիան և Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը hասցնել 5 մլրդ դոլարի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը հարևաններ լինելուց զատ ռազմավարական գործընկերներ են, որոնք կապված են խորը պատմական, մշակութային և ժողովուրդական կապերով։

Անդրադառնալով համատեղ տրանսպորտային և լոգիստիկ նախագծերին՝ Էրդողանը նշել է.

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը կազմում է Միջին միջանցքի ողնաշարը, և դրա լիարժեք շահագործումը բոլորիս համար ունի մեծ նշանակություն»։

Էրդողանը խոսել է նաև երկկողմ տնտեսական հարաբերություններից։ Նշել է, որ կողմերը կշարունակեն զարգացնել հատկապես առևտրային  և ներդրումային հարաբերություններն այնպես, որ կարողանան նպաստել երկու ժողովուրդների բարօրությանը։

«Այն, որ Թուրքիան 17 տարի անընդմեջ եղել է Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերը, հստակ ապացույցն է այն բանի, որ մեր առևտրային հարաբերությունները կառուցված են ամուր հիմքերի վրա»,- ընդգծել է Էրդողանը։ 

Ըստ նրա՝ երկկողմ առևտրաշրջանառությունն այժմ կազմում է 3 մլրդ դոլար։ Մտադիր են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի։

Կավելաշվիլին էլ հայտնել է, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է և Էրդողանի հետ հանդիպման ընթացքում քննարկել առևտրային հարաբերությունների զարգացումը։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծերը։ Ըստ Վրաստանի նախագահի՝ բոլոր այս նախագծերը չափազանց կարևոր են երկու երկրների համար և նոր մակարդակ են հաղորդում  քաղաքական համագործակցությանը։

Աղբյուր`    10haber.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}