• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:25, 13 Օգոստոս 2025

Թուրքիան աներկբա աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

Թուրքիան աներկբա աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Էրդողանը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Մասնավորապես քննարկվել են Սև ծովի անվտանգության հարցը, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Գազայում տիրող իրավիճակը։

Էրդողանը ևս մեկ անգամ վերահաստել է Թուրքիայի անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային աբողջականությանը և ինքնիշխանությանը։

Անդարադառնալով տարածաշրջանին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան նպաստում է տարածաշրջանային խաղաղությանը և համագործակցությանը՝ հատկապես արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ադրբեջանի և Վրաստանի հետ եռակողմ մեխանիզմների միջոցով։

Այս համատեքստում նա նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Թուրքիայում անցակցնել արտգործնախարարների մակարդակով  եռակողմ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան հանդիպում, իսկ հետագայում՝ խորհրդարանների նախագահների հանդիպում։

Բացի այդ Էրդողանը հիշատակել է մեսխեթցի թուրքերին՝ նշելով, որ Վրաստանը նաև նրանց հայրենիքն է, որոնք 1944թ․  նոյեմբերին բռնի տեղահանվել են իրենց «պատմական հայրենիքից»։

«Ես նաև նախագահ Կավելաշվիլիին փոխանցեցի մեր սպասումները մեսխեթցի թուրքերի՝ իրենց պատմական օջախներ արժանապատիվ և անվտանգ վերադարձի վերաբերյալ, և մենք՝ որպես թուրքեր, արժանի աջակցություն կցուցաբերենք այդ գործընթացին»,- ընդգծել է Էրդողանը։

Կավելաշվիլին էլ իր հերթին է շեշտել Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամության կարևորությունը։ Վրաստանի նախագահը նշել է, որ իրենց համար չափազանց կարևոր է Թուրքիայի կողմից իրենց երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն ուղղված աջակցությունը։

Կավելաշվիլին, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին,  նշել է, որ Վրաստանը կշարունակի ներդրում ունենալ այդ գործընթացում։

«Տարածաշրջանի կայունության տեսանկյունից այս համագործակցությունը չափազանց կարևոր է։ Դա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ մեխանիզմի հիանալի օրինակ է՝ մեր երկրների հաջողության, համագործակցության, կայունության ապահովման և զարգացման տեսանկյունից»։

Նա նաև շեշտել է, որ դա չափազանց կարևոր օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են երկրները համագործակցել, թե ինչպես կարող են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ 

Աղբյուր`    10haber.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}