Ռազմական14:02, 14 Օգոստոս 2025
Թուրքիայի և Սիրիայի միջև խորանում է ռազմական համագործակցությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում հանդիպել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրայի, արտաքին գործերի նախարար Ասադ Շեյբանիի և գլխավոր հետախուզության ղեկավար Հյուսեյն Սելամեի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցեր:
Բանակցությունների արդյունքում Գյուլերն և Աբու Քասրան ստորագրել է «Համատեղ ուսուցման և խորհրդատվության հուշագիր»: Այս համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների ռազմական հարաբերությունները և գնահատվում որպես նորմալացման գործընթացի ամենակոնկրետ քայլերից մեկը:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն «SANA»-ի տվյալներով՝ համաձայնագիրը նպատակ ունի բարձրացնել սիրիական բանակի կարողությունները, արդիականացնել նրա ենթակառուցվածքները և աջակցել անվտանգության ոլորտի բարեփոխումների գործընթացին: Նախատեսվում է սիրիական բանակի ուսուցում միջազգային ստանդարտներով և գործառնական պատրաստականության ամրապնդում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |