• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:20, 14 Օգոստոս 2025

Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»

Իրանցի պաշտոնյա. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայանգիրը պիտի վերանայվի»

Իրանի նախագահի աշխատակազմի արարողակարգի ղեկավարի տեղակալ և Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հարցազրույց է տվել «Mehr» լրատվական գործակալությանը։

Անդրադառնալով Սյունիքի թեմային՝ նա նշել է, որ Իրանը դեմ չէ տրասնպորտային ուղիների բացմանը, բայց և թույլ չի տա, որ տարածաշրջանային երկրները սահմանեն իրենց շահերն այնպես, որ դրանք հակասեն Իրանի շահերին։

Վկայակոչելով 2020-ի արցախյան պատերազմից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագիրտ՝ Մուսավին նշել է, որ անցյալում քննարկումներ են եղել այդ համաձայնագրի միջոցով ճանապարհը բացելու վերաբերյալ։

«Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր Հայաստանի և տարածաշրջանային երկրների՝ Իրանի և Ռուսաստանի համար», - նշել է Մուսավին։

Պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ Իրանը դեռ կարող  է օգտագործել Սյունիքի մարզը որպես հյուսիս տանող տարանցիկ ուղի և հավելել, որ գործող համաձայնագրերը չեն խոչընդոտի  իր անցումը։

Ըստ Մուսավիի՝ կողմերի միջև համաձայնագիրը կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ տարանցիկ ուղին անցնի այն տարածքով, որտեղ կպահպանվի Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ հակառակ դեպքում, դա բնականաբար, անընդունելի է։

«Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է վարձակալության տալ այս ճանապարհը ամերիկյան ընկերությանը, և դա խնդիրներ կստեղծի: Եթե ճանապարհը տրվեր տարածաշրջանային երկրների կոնսորցիումին կամ հայկական ընկերությանը, խնդիրները կլինեին ավելի մեղմ, և Հայաստանի ինքնիշխանությունը վնաս չէր կրի»:

Անդրադառնալով 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին՝ իրանցի պաշտոնյան նշել է, որ այդ հարթակում քննարկվում են տարածաշրջանային հարցեր ու մասնավորապես այդ երթուղու հարցը։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ում պետք է վերանայվի Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, Մուսավին նշել  է. «Այդ համաձայնագիրը պետք է վերանայվի։ Նրանք չպետք է մտածեն, որ ամեն ինչ ավարտված է։ Մենք ներկայումս ունենք այլընտրանքային երթուղի. Ադրբեջանն ու Նախիջևանը 35 տարի շարունակ կապված են Իրանի տարածքով»։

Աղբյուր`    hurseda.net

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}