Քաղաքական11:33, 15 Օգոստոս 2025
Թուրքիան դատապարտում է Պաղեստինում Իսրայելի բնակավայրեր կառուցելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Իսրայելի կողմից Արևմտյան ափի տարածքում և Արևելյան Երուսաղեմում բնակավայրեր կառուցելու վերաբերյալ ծրագրի հաստատումը։
Մասնավորապես նշվում է, որ այդ քայլը բաժանում է Արևմտյան ափը Արևելյան Երուսաղեմից և անտեսում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի բանաձևերը, ինչպես նաև թիրախավորում է Պաղեստինի տարածքային ամբողջականությունը, երկու պետությունների Պաղեստին, Իսրայել լուծման հիմքը և երկարատև խաղաղության հույսերը։
«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել էր, որ նախատեսում են հաստատել «E1» նախագիծը, որը կընդլայնի պաղեստինցիներից «բռնագրավված բնակավայրերը օկուպացված Արևելյան Երուսաղեմում՝ վերացնելով պաղեստինյան պետության գաղափարը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |