Քաղաքական12:19, 15 Օգոստոս 2025
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիայում իշխող «Արդարութուն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը սոցիալական ցանցերում արձագանքել է Իսրայելի՝ Արևելյան Երուսաղեմում նոր «ապօրինի բնակավայր կառուցելու» որոշմանը: Չելիքը Իսրայելի ծրագիրը բնութագրել է որպես «ցեղասպանական գործողությունների շարունակություն»:
Իշխող կուսակցության խոսնակը գրառման մեջ նշել է, որ «Իսրայելի Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը միմյանցից բաժանող բնակավայր կառուցելու ծրագիրը ցեղասպանական գործողությունների շարունակությունն է»: Նա ավելացրել է, որ ողջ մարդկությունը Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումներ է ընդունում, մինչդեռ Իսրայելը հարձակվում է ողջ մարդկության վրա և թիրախավորում Պաղեստինի պետության տարածքային ամբողջականությունը:
Չելիքը հավելել է. «Թուրքիան կշարունակի պայքարել 1967 թվականի սահմանների հիման վրա՝ մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով, աշխարհագրական ամբողջականություն ունեցող, անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |