• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական14:13, 15 Օգոստոս 2025

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հարցազրույց է տվել «SKY News Arabia»-ին։ Հարցազրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարմանը, Թուրքիա-Իրաք նավթատարին և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր ստորագրելուն։

Նշենք, որ Ադրբեջանից Սիրիա գազամատակարարումը սկսվել է սույն թվականի օգոստոսի 2-ից։ Բայրաքթարը նշել է, որ Ադրբեջանից Սիրիա օրական  մատակարարվում է 3.4 մլն  խմ գազ և մտադիր են այդ գծի թողունակությունը հասցնել 6 մլն խմ-ի։ Ըստ այդմ՝ նա նշել է, որ այս հզորությամբ Հալեպում և Հոմսում կարելի է արտադրել մոտավորապես 1200 մեգավատ էլեկտրաէներգիա։

Բայրաքթարը հայտնել  է, որ ներկայումս Սիրիա է արտահանվում 281 մեգավատ էլեկտրաէներգիա ութ տարբեր միացման կետերից, և  կարճ ժամանակում մտադիր են այդ թիվը հասցնել 360 մեգավատի, իսկ լրացուցիչ ներդրումների միջոցով՝ 900 մեգավատի։

Անդրադառնալով Թուրքիա-Իրաք նավթատարին՝ նախարարը նշել է, որ այդ նավթատարը, որի օրական հզորությունը կազմում է 1.5 միլիոն բարել, կես դար չի օգտագործվել ամբողջ հզորությամբ։

Նա նշել է, որ իրենք Իրաքի կառավարությանը տեղեկացրել են, որ այդ համաձայնագիրը չի բավարարում ներկայիս էներգետիկ կարիքները։ Ներկայացվել է  նոր նախագիծ ու բանակցությունները շուտով կսկսվեն։ Նախարարի նշմամբ, նպատակադրվածություն կա շահագործել խողովակաշարն ամբողջ հզորությամբ։

Բայրաքթարը նաև նշել է, որ շուտով կստորագրվի համաձայնագիր Պակիստանում նախկինում ձեռք բերված նավթի և գազի հետախուզման որոշ հանքավայրերի վերաբերյալ:


 

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}