Քաղաքական16:00, 18 Օգոստոս 2025
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարությամբ անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված «2024-ի մարդու իրավունքների զեկույցին»՝ մերժելով իրենց վերաբերյալ տեղ գտած «անհիմն պնդումները»։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թուրքիան ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարում է «օրինականության և մարդու հիմնական իրավունքների շրջանակում», իսկ զեկույցում տեղ գտած գնահատականները «հեռու են իրականությունից»։
Հայտարարությունում նաև քննադատվել է զեկույցում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) «մանիպուլյատիվ մեղադրանքների» արտացոլումը։
Թուրքիան նշել է, որ Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողությունները հիմնված են «ինքնապաշտպանության իրավունքի վրա» և իրականացվում են՝ հնարավորինս խուսափելով խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց։
ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ միլիոնավոր փախստականների ընդունելով և նրանց կարիքները բավարարելով՝ Թուրքիան գործում է որպես «մարդու արժանապատվությունը հիմք ընդունող օրինակելի երկիր»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |