Քաղաքական11:14, 20 Օգոստոս 2025
Ֆիդանն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են սույն թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պոըտինի միջև կայացած հանդիպումը, ինչպես նաև Ուկրաինայի նախագհ Վոլադիմիր Զելենսկու և որոշ եվրոպական երկրների առաջնորդների մասնակցությամբ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները։
Ֆիդանն անդրադարձել է այն քայլերին, որոնք կարող ենք ձեռնարկվել առաջիկայում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտի համար և վերահաստատել է, որ Թուրքիան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն արդար և տևական խաղաղության հասնելու համար։
Կողմերը վերոնշյալ հարցերից զատ քննարկել են նաև Գազայում և Սիրիայում տիրող իրավիճակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |