Ռազմական12:35, 20 Օգոստոս 2025
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Աթենքում լույս տեսնող «Kathimerini» թերթը մանրամասն վերլուծությամբ անդրադարձել է Իսպանիայի և Իտալիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությանը։
Պարբերականը շեշտում է, որ այդ գործընկերությունը մատակարարումներից բացի ներառում է նաև համատեղ արտադրություն, տեխնոլոգիական տրանսֆերներ և նույնիսկ ընկերությունների գնման գործարքներ։
Թուրքիան և Իսպանիան մասնավորապես համագործակցում են եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների արագացված մատակարարման շուրջ, ինչպես նաև նոր ավիակրի նախագծի վրա։
Անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության համար զարգանում է գործընկերություն թուրքական «Baykar» և իտալական «Leonardo» ռազմարդյունաբերական ընկերությունների միջև:
Հունական պարբերականն ընդգծում է նաև, որ այդ համագործակցությունը Թուրքիայի համար դռներ է բացում դեպի Եվրոպայի ռազմարդյունաբերական շուկա, մինչդեռ Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Թուրքական մամուլը եզրակացնում է, որ Հունաստանն անհանգստացած է Թուրքիայի ռազմական համագործակցության ընդլայնվող աշխարհագրությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |