Ռազմական16:11, 20 Օգոստոս 2025
Թուրքիան և Ճապոնիան մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Անկարա և հանդիպել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Կողմերը պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը և սկսել երկկողմ երկխոսություն ռազմարդյունաբերության ոլորտում։
Քննարկվել են նաև ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները։ Բարձր մակարդակով հանդիպումը գնահատվել է որպես երկկողմ հարաբերություններում նոր շրջափուլ։
Բանակցությունների ընթացքում երկու նախարարները կարծիքներ են փոխանակել նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով առաջացած անվտանգության մարտահրավերների շուրջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |