• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական16:28, 20 Օգոստոս 2025

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հաղորդագրություն է տարածել, որ օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը, որը հանդիսանալու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևոր մասը։

Ուրալօղլուն շեշտել է, որ գիծն ամրապնդելու է Թուրքիայի արևելքի բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները, և՛  մեծացնելու է Թուրքիայի լոգիստիկ կարողությունը, և՛ ամրապնդելու է դեպի Ասիա ձգվող առևտրային ուղիներում երկրի՝ աշխարհառազմավարական անվտանգության կղզյակը լինելու յուրահատկությունը։

Նա ասել է, որ երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարարության աշխատանքների արդյունքում նախագծի համար 2․4 մլրդ եվրո արտաքին ֆինանսավորում է ապահովվել։

«Այս գիծը 224 կմ երկարություն ունի, զույգ գծով, էլեկտրաֆիկացված և ազդանշանային համակարգով ենք կառուցելու։ Մեր գիծը տարեկան 5․5 մլն ուղևոր և 15 մլն տոն բեռ տեղափոխելու թողունակություն է ունենալու։

Նախագծում լինելու է 5 թունել, 19 բացվող-փակվող թունել (cut-and-cover tunnel), 3 ուղեկամուրջ (վիադուկ), 10 կամուրջ, 144 ստորգետնյա անցում, 27 վերգետնյա անցում և 480 ջրատար»,-նշել է նա։

Շեշտելով, որ հիմնվելիք գիծը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևոր մասն է, որն ապահովելու է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը՝ Ուրալօղլուն ասել է․

«Այս գծի շնորհիվ Թուրքիայի և Ադրբեջանի միջև մի նոր անխափան երկաթուղային կապ է ապահովվելու»,- շեշտել է թուրք նախարարը։

Աղբյուր`    Aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}