Քաղաքական15:07, 20 Օգոստոս 2025
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի մեկնարկը կարևոր է, և որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ կողմերի համար որոշվեն հարմար ժամկետներ։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Սիրիայի հարցին։
Մասնավորապես, Էրդողանը հայտնել է, որ սիրիական անվտանգության ուժերի Սուվեյդայից դուրսբերմանը հաջորդած բախումները սպառնալիք են ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, և կարևորել է, որ Իսրայելը չխախտի Սիրիայի ինքնիշխանությունը։
Կրեմլի կողմից տարածած հայտարարության համաձայն՝ Պուտինը և Էրդողանը քննարկել են Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպման մանրամասները։ Նշվել է, որ նախագահները քննարկել են նաև առևտրային և ներդրումային հարաբերությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |