• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:07, 21 Օգոստոս 2025

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը Թուրքիայի՝ F-35 կործանիչների արտադրության ծրագրին կրկին միանալու հարցում չի փոխվել։

Դեմոկրատ սենատոր Քրիս Փափասի գլխավորած Ներկայացուցիչների պալատի 40 անդամներից բաղկացած խումբը նամակ էր գրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով կառավարությանը կանխել «ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված օրենքների ու քաղաքականության խախտումը»։

Պետդեպի նամակում նշվել է․ «Մենք դժգոհություն ենք հայտնել Անկարայի՝ S-400 համակարգ գնելու որոշման վերաբերյալ։ Եվ հստակ ներկայացրել ենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Թուրքիայի կողմիցս CAATSA-ի պատժամիջոցներից ազատվելու համար»։

Նամակում նաև ընդգծվել է, որ Թուրքիան երկար տարիներ է, ինչ ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր է, և զգալի ներդրումներ է ունեցել դաշինքի առաքելություններում։

Զուգահեռ ասվել է նաև, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմական հարաբերությունները շարունակում են կենսական կարևորություն ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգության շահերի համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էին կիրառվել՝ Անկարայի կողմից ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումից հետո։

Աղբյուր`    Tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}