Քաղաքական11:31, 21 Օգոստոս 2025
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն երկրի անկախության օրվա առթիվ։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը, Թուրքիա-Ինդոնեզիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Այշե Բոհյուրլերը և այլ պաշտոնատար անձինք։
Անկարայում Ինդոնեզիայի դեսպան Ահմադ Ռիզալ Պուրնաման ելույթ է ունեցել և նշել է, որ տոնվում են երկու առանձին իրադարձություններ։ Առաջինը՝ Ինդոնեզիայի անկախության 80-ամյակը, երկրորդը՝ Թուրքիա-Ինդոնեզիա հարաբերութունների հաստատման 75-ամյակը։
Ըստ դեսպանի՝ երկու երկրների միջև գործընկերությունը դիվանագիտական հարաբերություններից զատ կառուցված է դժվար ժամանակներում վստահության, մարդկային հարաբերությունների և համերաշխության հիման վրա։
Դեսպանը նաև նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։ Երկու երկրների նախագահների գլխավորած «Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդը» աջակցություն է տրամադրում պաշտպանության, արդյունաբերության, էներգետիկայի, առողջապահության և կրթության ոլոտներին։
Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Պուրնաման նաև շեշտել է, որ Թուրքիայի և Ինդոնեզիայի նախագահների կողմից սահմնաված 10 մլրդ դոլարի առևտրաշրջանառության նպատակին հասնեու համար պետք է վերացվեն խոչընդոտները։
Եզրափակելով ելույթը՝ դեսպանը հույս է հայտնել, որ երբ երկու երկրները 2050-ին կնշեն իրենց գործընկերության հարյուրամյակը, աշխարհում կլինի արդարություն, խաղաղություն և բոլորի համար լայն հնարավորություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |