Տնտեսական14:33, 21 Օգոստոս 2025
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգստների ղեկավարման մարմինները հայտարարություն են տարածել նավահանգիստ մտնող նավերի փաստաթղթավորման փոփոխությունների վերաբերյալ։ Մասնավորապես նշում է, որ նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել և կշեշտվի, որ նավի օպերատորը որևէ կապ չունի Իսրայելի հետ։
Նշվում է, որ պահանջվող փաստաթղթում կնշվի, որ գործակալությունը պատասխանատու կլինի բոլոր նավահանգստային ծախսերի և իրավական պատասխանատվության համար, որոնք կարող են առաջանալ, եթե նավը տեղափոխի ռազմական բեռներ, կամ օպերատորը կապեր ունենա Իսրայելի հետ։
Աղբյուրի նշմամբ՝ Թուրքիայից դեպի Իսրայել առևտրային նավագնացություն չկա և այդ պրակտիկան վերաբերում է Իսրայել բեռներ տեղափոխող և թուրքական նավահանգիստներն օգտագործող օտարերկրյա նավերին։
Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ մինչև այժմ պրակտիկայի մասին միայն բանավոր տեղեկատվություն է տրամադրվել, և որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել։
Հիշեցնենք, որ 2024-ին Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել էր, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնում է Իսրայելի հետ արտահանման և ներմուծման գործընթացը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |