Քաղաքական09:59, 22 Օգոստոս 2025
Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակն ու ընդդիմադիր կուսակցապետը փոխանակվել են վիրավորանքներով
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը սոցցանցյան գրառմամբ անդրադարձել է երկրում գլխավոր ընդդմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի խոսքերին:
Նշելով, որ Օզելն ԱԶԿ-ին անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն», ընդգծել է, որ կրկին Օզելը շփոթել է և իրենց ասել այն, ինչ իրականում բնութագրում է ԺՀԿ-ին:
«Օզգյուր Օզելը մեծ պոտենցիալ ունի շփոթելու քաղաքական հասցեները, հասկացություններն ու քաղաքական ցուցանակների տեղերը:
Նա մեր ԱԶԿ-ի հասցեին շփոթահար կիրառում է բոլոր այն սահմանումները, որոնք պետք է կիրառել ԺՀԿ-ի ղեկավարության համար»,-ասել է Չելիքը:
Բացի այդ, Չելիքն Օզելին խորհուրդ է տվել թարմացնել քաղաքական ուղղությունը, եթե իրապես ցանկանում է տեսնել, թե որտեղ են կազմակերպված չարիքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |