Քաղաքական11:34, 22 Օգոստոս 2025
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

«Middle East Eye»-ի համաձայն՝ Թուրքիան պատրաստակամ է Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկել և անվտանգության երաշխիքներ տրամադրել, եթե Մոսկվայի հետ կնքվի համապարփակ խաղաղության համաձայնագիր։
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «գործարքը մոտ է»։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի և գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ հնարավոր ղեկավարների հանդիպման գործընթաց պետք է «ընթանա աստիճանաբար և մասնագետների մակարդակում իրականացվող պատրաստություններով»։
Թուրքիայի նախագահի տեղակալ Ջևդեթ Յըլմազն էլ հայտարարել է, որ Անկարան աջակցում է Թրամփի նախաձեռնությանը և պատրաստ է ներգրավվել խաղաղության առաքելության մեջ։
Ֆիննական մամուլն էլ անդրադառնալով տեղի ունեցող զարգացումներին, գրում է, որ եվրոպական երկրները քննարկում են Ուկրաինա 50 հազար զինծառայող ուղարկելու հարցը, սակայն թուրք պաշտոնյաները շեշտում են՝ խոսքը դեռ վաղ փուլում գտնվող քննարկումների մասին է, և խաղաղապահ առաքելությանը պետք է ներգրավվեն նաև չեզոք երկրներ։
Նշվում է նաև, որ Թուրքիան կարող է մասնակցել Սև ծովում ականազերծման, ծովային անվտանգության և Ուկրաինայի նավատորմի վերակառուցման աշխատանքներին ևս։
Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հանդիպումն անցկացնելու նպատակով հրավիրել է Ստամբուլ, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը վերջին օրերին ակտիվ դիվանագիտական շփումներ է ունեցել իր գործընկերների հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |