Տնտեսական14:54, 22 Օգոստոս 2025
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
«Այսօր մենք անպատմելի ուրախություն և հպարտություն ենք զգում «Զանգեզուրի միջանցքի» դռները մինչև վերջ բացելու և Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի շինարարության մեկնարկը տալու կապակցությամբ,- ասել է Ուրալօղլուն։ - Այն խաղաղության և բարօրության նոր դարաշրջան կբերի Հարավային Կովկասին»։
Ըստ թուրք նախարարի՝ այժմ սովորական մի երկաթուղու հիմնարկեքը չէ սոսկ, այլ նաև Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը իրար կապող մի կամրջի սկիզբ, որը կձգվի Չինաստանից Եվրոպա, կամրապնդի Ասիայի և Եվրոպայի սոցիալ-տնտեսական կապերը։
«Այս նախագիծը միջազգային խաղաղության և բարօրության համար ճանապարհային քարտեզ է: «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև տնտեսական համագործակցութունը, տարածաշրջանային խաղաղությունը: Այն կարագացնի Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության աճին նպաստող սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը»:
Ուրալօղլուի համոզմամբ՝ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կապող երկաթուղային ցանցի ընդլայնումը հիմք է ստեղծում տարածաշրջանային և համաշխարհային առևտրի վրա դրական ազդեցության համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |