Տնտեսական13:31, 25 Օգոստոս 2025
Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն
Թուրքիայի Էգեյան տարածաշրջանի կարևոր ջրային աղբյուրներից մեկը՝ Գեդիզ գետը, խիստ երաշտի հետևանքով մի շարք հատվածներում ամբողջությամբ ցամաքել է:
Ցամաքման եզրին է նաև Իզմիր քաղաքի խմելու ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Գյորդեսի ջրամբարը, իսկ Մանիսա քաղաքում ջրային պաշարների սակավություն է նկատվում, քանի որ ստորգետնյա ջրերի խորությունը հասել է արդեն 500 մետրի։
Մասնագետների խոսքով՝ բացի վերոնշյալ ջրամբարից, ջրի ծայրաստիճան սակավություն նկատվում է առհասարակ տարածաշրջանի բոլոր ջրամբարներում, ինչը սպառնում է ոչ միայն խմելու ջրի մատակարարմանը, այլև տարածաշրջանի գյուղատնտեսությանը և արդյունաբերությանը։
Փորձագետները շեշտում են՝ անհրաժեշտ է անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը, հակառակ դեպքում ինչպես Իզմիրում, առաջիկայում Մանիսայում ևս ջրամատակարարման ընդհատումները և տնտեսական ծանր հետևանքներն կլինեն անխուսափելի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |