Քաղաքական12:30, 26 Օգոստոս 2025
Ըստ իսրայելական մամուլի՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Օգոստոսի 25-ին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպել էր Լիբիայի արևելյան հատվածի զինված ուժերի հրամանատար Խալիֆա Հաֆթերի հետ։ Հանդիպումը լայնորեն տարածվել է իսրայելական մամուլում և այդ շփումները որակվել են որպես Հունաստանի և Կիպրոսի մեկուսացմանը միտված քայլ։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քայլեր է ձեռնարկում Թուրքիան գերտերություն դարձնելու համար և նպատակ ունի փոխել Մերձավոր Արևելքի իրականությունը՝ մեծ քայլ կատարելով տարածաշրջանում կայսրությունը վերականգնելու ուղղությամբ։
Բացի այդ իսրայելական մամուլը շեշտում է, որ Թուրքիան մեծապես ներգրավված է եղել Լիբիայի քաղաքացիական պատերազմում։
«Թուրքերը Լիբիայում էին մինչև 1912-1919թթ. պատերազմը։ Նրանց տեսանկյունից նրանք վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում են Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |