• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:45, 26 Օգոստոս 2025

Թուրք պատգամավոր. «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»

Թուրք պատգամավոր. «Թուրքիա-Հայաստան սահմանի բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է»

Թուրքիայի խորհրդարանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմադիր «Դեմոկրատական կուսակցության» խոսնակ, Իզմիրի պատգամավոր Հայդար Ալթընթաշն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին:

Նա հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտությունների ավարտից հետո «նոր ժամանակաշրջանի դռներն են բացվել», ու այսօր այլևս «Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման համար որևէ քաղաքական կամ աշխարհագրական խոչընդոտ չկա»։

Ալթընթաշը կոչ է արել կառավարությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ՝ նշելով, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ լուծվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ այդպիսով վերացնելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերջին խոչընդոտները։

«Սահմանների բացումը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, այլև ամբողջ Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը»,- շեշտել է պատգամավորը:

Ալթընթաշը, պնդելով, որ ներկայումս Թուրքիայից Ադրբեջան գնացող էներգետիկ և առևտրային ուղիներն անցնում են Վրաստանի երկար և ծախսատար երթուղով, ընդգծել է, որ սահմանների բացման պարագայում այս ուղիներն անցնելու են բնական ճանապարհով՝ արդյունքում կրճատվելով ծախսերը:

«Հայաստանի ներքին հաղորդակցական ցանցերը հասանելի կլինեն նաև Թուրքիայի համար։ Սա լոգիստիկ առումով ռազմավարական առավելություն է։ Կարսում, Իգդիրում, Էրզրումում առևտուրը կզարգանա, իսկ տեղի բնակչությունը տնտեսական առումով կշնչի»,-հավելել էնա:

«Դեմոկրատական» կուսակցության խոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ կառուցողական երկխոսությունը կնվազեցնի պատմական լարվածությունները, կսահմանի տարածաշրջանային համագործակցության նոր հիմքեր և կակտիվացնի «3+3» հարթակը։

Բացի այդ վերջինս շեշտել է, որ Թուրքիա-Հայաստան սահմանների բացումն անհետաձգելի անհրաժեշտություն է:

«Դա կծառայի ոչ միայն երկու ժողովուրդներին, այլև ողջ Հարավային Կովկասի խաղաղությանը, բարօրությանը և կայունությանը։ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ»:

Նա հիշեցրել է, որ սահմանները ժամանակին փակվել են իրենց կողմից և վստահեցրել, որ դրանք բացելու ժամանակն է՝ այդպիսով նպաստելով նաև ռեգիոնալ խաղաղությանն ու բարեկամությանը:

Աղբյուր`    Bianet.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}