Ռազմական14:30, 27 Օգոստոս 2025
Թուրքիան և Եգիպտոսը համատեղ կարտադրեն ԱԹՍ-ներ

Թուրքիան և Եգիպտոսը խորացնում են ռազմական համագործակցությունը։ Թուրքական ռազմարդյունաբերական «HAVELSAN» և եգիպտական «Արաբական ինդրուստրիալիզացման հաստատություն» (AOI) ընկերությունների միջև Կահիրեում կնքվել է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) համատեղ արտադրելու մասին համաձայնագիր:
Կողմերն այդպիսով պարտավորություն են ստանձնել՝ արտադրելու ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարելու կարողությամբ ԱԹՍ (VTOL-İHA):
Եգիպտոսում Թուրքիայի դեսպան Սալիհ Մութլու Շենը, անդրադառնալով տեղի թեմային, նշել է, որ ռազմարդյունաբերական համագործակցությունն այդքանով չի սահմանափակվելու:
Ըստ նրա՝ թուրքական ընկերությունը Եգիպտոսում գործող «Kadir» ռազմարդյունաբերական ընկերության հետ համաձայնության է եկել առանց վարորդի ցամաքային մեքենաներ արտադրելու շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |