Քաղաքական17:52, 27 Օգոստոս 2025
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նեթանյահուի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի արած հայտարարությանը:
Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ Հայոց ցեղասպանությունը նախ որակվում է որպես «1915-ի դեպքեր», ապա սեփական ցեղասպանական գործողությունները քողարկելու մեղադրանք է հասցեագրվում Նեթանյահուի վարչակազմին։
«Նեթանյահուն, ով դատվում է Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության մեջ իր ունեցած դերակատարման համար, փորձում է քողարկել իր և իր կառավարության կողմից իրականացված հանցագործությունները»։
Թուրքայի ԱԳՆ-ն համարում է, որ Նեթանյաուհի արած հայտարարությունը չի համապատասխանում պատմական և իրավական փաստերին։
Բացի այդ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Իսրայելի վարչապետի նման քայլը բնութագրել է որպես «անցյալում եղած ցավալի դրվագները քաղաքական դրդապատճառներով շահագործելու փորձ»:
Հիշեցնենք, որ «The Times of Israel» պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
Հայկական ծագումով ամերիկացի լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն ի պատասխան ասել էր.
«Կարծում եմ՝ մենք ճանաչել ենք: Քնեսեթը նման բանաձև է ընդունել» (նման օրենսդրություն դեռևս օրենքի ուժ չի ստացել):
Հաջորդիվ պատասխանելով այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, նա պատասխանել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
2016-ի օգոստոսին Քնեսեթի կրթության, Մշակույթի և սպորտի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության թեմայով նիստ է գումարում, որի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ ասվում է. «Հանձնաժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |