Քաղաքական16:52, 28 Օգոստոս 2025
Էրդողան-Զելենսկի հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ուկրաինա երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ռուս-ուկրաինական խաղաղության գործընթացին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր։
Էրդողանն ընդգծել է, որ ուշադիր հետևել են Ալյասկայում և Վաշինգտոնում տեղի ունեցած շփումներին և հավելել, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել պատերազմի խաղաղ հանգուցալուծման համար։
Նա նաև շեշտել է, որ Թուրքիան խաղաղության հաստատման հետ միասին շարունակելու է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի անվտանգության հարցում։
Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում «արդար»լուծում հնարավոր է։ Նա անհրաժեշտ է համարել, որ երկու կողմերի միջև ընթացող բանակցությունները թափ հավաքեն և շարունակական լինեն։
«Թուրքիան պատրաստ է անել իր ձեռքից եկածը, այն բարձրաստիճան շփումների կայացման համար, որոնք խաղաղության ճանապարհ են բացելու»,-նշել է նա։
Էրդողանը նաև Զելենսկուն շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա առթիվ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |