Ռազմական14:42, 28 Օգոստոս 2025
Էրդողան․ «Սեղանի շուրջ լինելու և ճաշացանկում լինելու միջև նուրբ գիծը Թուրքիայի պաշտպանական կարողություններն են»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է «Առաջիկա 50 տարիների հիմքերը դրվեցին», պողպատե գմբեթի մատակարարման, օբյեկտների բացման և Օղուլբեյի տեխնոլոգիական բազայի հիմնարկեքի արարողությանը։ Ելույթում Էրդողանը նշել է, որ «սեղանի շուրջ լինելու և ճաշացանկում լինելու միջև նուրբ գիծը Թուրքիայի պաշտպանական կարողություններն են»։
«Մենք մեծացնում ենք մեր արտադրական հզորությունը այսօր բացվող 14 օբյեկտներով»,-նշել է Էրդողանը։ Ըստ Էրդողանի՝ «Քորքութ» ՀՕՊ համակարգը և «Պողպատե գմբեթը» Թուրքիային կբարձրացնեն նոր մակարդակի և կտան նոր հնարավորություններ։
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ 460 մլն դոլար արժողությամբ ընդհանուր 47 տրանսպորտային միջոցներից բաղկացած «Sky Dome» համակարգերը ներառվել են գույքագրման մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |