• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:49, 29 Օգոստոս 2025

Թուրքիայի արտգործնախարարն անդարդարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

Թուրքիայի արտգործնախարարն անդարդարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «TGRT Haber»-ի հաղորդումներից մեկի եթերում անդրադարձել է Ադրբեջան-Հայաստան գործընթացներին։

Հաղորդավարը հետաքրքրվել է օգոտսոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժղովի մասին՝ հարցնելով, թե արդյո՞ք Թրամփի խաղաղության քայլը եղել է Թուրքիայի իմացությամբ, արդյո՞ք ԱՄՆ ներկայությունը (այսպես կոչված) «Զանգեզուրի միջանցքում» որևէ կերպ ազդելու է Ադրբեջանով Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապին։

Ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների, ինչպես նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված երկու համաձայնագրերի շնորհիվ տարածաշրջանային խաղաղության առումով շատ լավ պատկեր է ձևավորվել՝ Ֆիդանն ասել է․

«Յուրաքանչյուր փուլում տեղեկացում է եղել, խորհրդակցություն է եղել։Այդ մասին մեր նախագահին ենք տեղեկացրել, բացի այդ Իլհամ Ալիևն էլ և՛ սկզբում, և՛ հետո այս հարցում տեղեկություն է հաղորդել։ Ադրբեջանի և մեր միջև խորհրդակցության և համակարգման մեխանիզմը շատ լավ է»։

Հաղորդավարը նշել է նաև, որ Ադրբեջանն այս գործընթացում փոքր-ինչ «անարդարացիորեն քննադատվել է», և այդ ամենը նրանից (Ֆիդանից) լսելը շատ լավ է։

Ի պատասխան Ֆիդանն ասել է. «ո՛չ, ո՛չ, գրեթե իմ բոլոր առավոտները պարոն Ջեյհունի (Ադրբեջանի արտգործնախարար) հետ հեռախոսազրույցով է սկսվում, այս առավոտ ևս այլ հարցեր ենք քննարկել Ջեյհունի հետ»:

Այնուհետև Ֆիդանը նշել է, որ (այսպես կոչված) «Զանգեզուրի միջանցքի» հռչակումը նշանակում է իրենց ադրբեջանցի եղբայրների կողմից ի սկզբանե առաջ քաշված մի քանի հիմնական պահանջների ընդունում:

«Հասարակությանն էլ ցանկանում եմ այսպես տեղեկացնել, որ դրա հետ կապված առայժմ հստակեցված ձևաչափով, կանոնակարգված որևէ կոնկրետ բան չկա. այն ընդունվել է որպես հայեցակարգ, արտացոլվել է փաստաթղթում, սակայն, թե ով է շահագործելու, ինչպես է շահագործելու, ինչ է լինելու, այդ հարցերում կոնկրետ բան չկա, և դա կողմերը քննարկելու են իրենց միջև»,-հավելել է վերջինս:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ դրանից առաջ տարբեր այլընտրանքներ են քննարկվել, որոնց մի մասը գուցե կարող է հանրայնացնել, սակայն ձեռնպահ է մնացել դրանից:

Թուրքիայի արտգործնախարարը, շարունակելով թեմայի վերաբերյալ խոսակցությունը, շեշտել է, որ բոլոր պարագաներում Էրդողանի որդեգրած դիրքորոշումը բխել է Ադրբեջանի նկատմամբ ունեցած վստահությունից։

Վերջին, անդրադառնալով արդեն հայկական կողմի քայլերին, Փաշինյանի դրական դիրքորոշումն էլ (խաղաղության հարցում) որակել է պատմական:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}